Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

«Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցահանդեսի շրջանակներում

«Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցահանդեսի շրջանակներում
04.04.2013 | 16:20

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում մեկնարկում է «Ստեղծիր քո պատմությունը» նոր կրթական ծրագիրը` նախատեսված ընտանիքների և դպրոցականների համար:

Ծրագիրն իրականացվում է «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցահանդեսի շրջանակներում: Ծրագրի առաջին մասում մասնակիցները շրջայց կունենան «Արծիվ» սրահում: Նրանք կծանոթանան Հակոբ Հակոբյանի ստեղծագործություններին և նրա քանդակների ստեղծման հիմնական գաղափարներին:
Երկրորդ մասը կշարունակվի կենտրոնի ստեղծագործական սրահում: Մասնակիցները հատուկ արկղի մեջ կտեղավորեն իրենց հետ կենտրոն բերած տարատեսակ առարկաները: Յուրաքանչյուրը կընտրի իր նախընտրած առարկան, որը հակոբյանական սկզբունքով կվերածվի մարդակերպ կամ կենդանակերպ ֆիգուրի:
«Այս ծրագիրը բացահայտում է, թե ինչպես հասարակ առարկաները կարող են վերածվել ֆիգուրների` զարգացնելով երեխաների երևակայությունը: Սա նաև հրաշալի առիթ է` վայելելու ստեղծագործական մթնոլորտը»,- մեկնաբանեց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Ծրագրին մասնակցությունն անվճար է, պարտադիր գրանցմամբ:

Դիտվել է՝ 1468

Մեկնաբանություններ